Home Կարևոր Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի...

Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

Հրաժարական, միևնույն է, լինելու է, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի», – անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ ասաց Մանուկյանը։

Նա նշեց, թե շարժման առաջնորդների միջև խնդիրներ չկան։

Դիտարկմանը, թե լուրեր են հրապարակվում, որ ԲՀԿ-ն Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի թեկնածու չի ընդունում, նա արձագանքեց.

«Առաջին անգամ ձեզանից եմ լսում, շատ հետաքրքիր նորություն է, բայց դա հնարովի է»։