Home Հասարակություն 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած...

32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. նա հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 02:10-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած:

Վթարի հետևանքով Դ. Գրիգորանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այսօր` ժամը 08:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դ. Գրիգորյանը մահացել է:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ա. Մինասյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: