Home Հասարակություն Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ

Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ

Կիրակի առավոտյան տասնինը չվերթ հետաձգվել է, չորս չվերթ՝ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում, պարզ է դարձել «Յանդեքս: Չվացուցակ» ծառայությաւն տվյալներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կիրակի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգել են ինը չվերթ, մեկը՝ չեղարկել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է յոթ, չեղարկվել՝ երկու չվերթ, «Շերեմետեւոյում» հետաձգվել է երեք չվերթ, մեկը՝ չեղարկվել:

Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է ՌԻԱ Նովոստի-ին, որ Մոսկվայում կիրակի սպասվում է մառախուղ, մինչեւ 5 աստիճան տաքություն, իսկ ձյան բարձրությունը կնվազի մինչեւ 28 սանտիմետրով: