Home Հասարակություն Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ

Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,-ասաց նա:

Հունան Թադևոսյանն ընդգծեց, որ ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում  է հավաքել տեղեկություններ:

«Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,-ասաց նա:

Հունան Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ Մատաղիս–Ֆիզուլի  հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: