Home Միջազգային Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար

Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար

Կիպրոսը բացել է սահմաններն ու օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար մարտի 1-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ժամանած օտարերկրացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը: Ընդ որում՝ «կարմիր գոտուց», այդ թվում՝ Ռուսաստանից, հյուրերը, իրենց երկրում արված թեստի արդյունքի հետ պետք է եւս մեկ թեստ հանձնեն  կղզի ժամանելուն պես:

«Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Կիպրոս առանց կարանտինային սահմանափակումների, եթե ժամանման պահին նրանք չունենան COVID-19-ի դրական արդյունքով թեստը»,-ասել է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավաս Պերդիոսը:

Նա հիշեցրել է, որ Կիպրոսի իշխանությունները կհանեն 56 երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը: Նրանք բաժանված են հետեւյալ կատեգորիաների՝ ԵՄ անդամ երկրներ, Եվրոպական տնտեսական գոտու պետություններ (Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն), երրորդ երկրները, որոնք նշված են ԵՄ առաջարկներով փաստաթղթում, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսը, Եգիպտոսը, Հորդանանը, Լիբանանը, ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան: