Home Հասարակություն Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները

Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի եւ ելքի սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Գրիգորյանի խոսքով, կողմերը փորձել են լուծել այս հարցը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դա չի հաջողվել:

«Այժմ որոշվել է հարցը կարգավորել երկկողմ ձեւաչափով: Մենք կայացրել ենք որոշում, որը հնարավորություն է տալիս փոխադարձ հիմքով սահմանել ազատ սահմանային ռեժիմ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն թեստերի արդյունքներ կամ արդեն հիվանացել են կորոնավիրուսով»,- ասել է փոխվարչապետը:

Նա նշել է, որ կառավարությունն արդեն հաստատել էր այս ընթացակարգը դեկտեմբերի 27-ին, այժմ հերթը ռուսական կողմինն է: Գրիգորյանը կարծում է, որ այս որոշումը Ռուսաստանում ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին:

Մեխանիզմը, նրա խոսքով, ենթադրում է մեկ թվային լուծում: Ստանալով վերլուծության արդյունքները՝ քաղաքացիներն այդպիսով ստանում են «կանաչ լույս»՝ տոմս գնելու եւ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի սահմանները հատելու համար: