Home Միջազգային Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահ պաշտոնը

Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահ պաշտոնը

Ջո Բայդենը երդվեց որպես ԱՄՆ նախագահ: Նա արտասանեց երդման ավանդական տեքստը՝ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որը 1899 թվականից պատկանել է իր ընտանիքին: Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:

«Ընդունեք շնորհավորանքներս, պարոն նախագահ»,- ասաց նրա դիմաց կանգնած եւ երդումն ընդունած Սոնյա Սոտոմեյորը: