Home Հասարակություն Հերիք ա ասեք Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք Շուռնուխի ճակատագիրը որոշել. Փաշինյան

Հերիք ա ասեք Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք Շուռնուխի ճակատագիրը որոշել. Փաշինյան

Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հստակ պատասխան չտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին չի սպառնում Շուռնուխ և Որոտան համայնքների ճակատագիրը:

«Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվերակելով: Այն ժամանակ, երբ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում: Ինչո՞ւ, օրինակ, այս ամբիոնից որևէ մեկը չի բարձրացնում հարց՝ Արծվաշեն գյուղի հետ ինչ ա լինելու: Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ… Դուք եք որոշել, որ ճանապարհից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է», – ասաց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ Արարատի և Տավուշի մարզերում կան տարածքներ, որոնք մինչև այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո.

«Ինչո՞ւ կառավարության առաջ հարց չեք դնում՝ ինչու չի բարձրացնում այդ տարածքների վերադարձի հարցը»:

Արձանագրելով, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ՝ Փաշինյանը նշեց՝ համակարտության պատճառով կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն: