Home Հասարակություն Ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը. Փոխվարչապետ

Ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը. Փոխվարչապետ

Ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը, Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150 անձը։ Ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագուն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը», – ասաց Տիգրան Ավինյանը։