Home Քաղաքականություն Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ...

Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան. Armdaily.am

Ես կդժավարանամ մեկնաբանել Լավրովի խոսքերը, ուղղակի կարող եմ իմ կարծիքը հայտնել, որ գերիների վերջնական թվակազմը եւ անվանական ցանկը ճշտելն անմիջական կապ ունի նաեւ անհետ կորածների հետ: Այս մասին ArmDaily.am-ի  հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մենք չգիտենք տվյալ անհետ կորածը զոհվե՞լ է, թե գերեվարության մեջ է: Հետեւաբար անվանական ցանկն ու վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է»,-ասել է նա:

Ամեն դեպքում Աղազարյանի խոսքով, դա կապ չունի գերիների փոխանակման մասով պայմանավորվածության հետ. «Որովհետեւ պայմանավորվածությունը եղել է «բոլորը բոլորի դիմաց»: Հիմա, թե քանի հոգի են այս պահին, ի՞նչ կարեւոր է: Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ եւս 2 գերի ունենք, որոնք անհետ կորածների ցանկում էին: Դա նշանակում է, որ նրանք չպե՞տք է վերադարձվեն: Ոչ, անկախ թվից ու ամեն ինչից, պետք է վերադարձվեն»: