Home Քաղաքականություն «Երևի Թուրքիայում ավելի շատ են իրար խառնվել այն մտքից, որ ՀՀ-ում ունեցած...

«Երևի Թուրքիայում ավելի շատ են իրար խառնվել այն մտքից, որ ՀՀ-ում ունեցած բազմաթիվ գործակալներից մեկը բացահայտվել է, քան մենք, որ բարձրաստիճան պաշտոնյան թուրքի ստրուկ է». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհին մենք ու մեր խնդիրները կհետաքրքրեն այն ժամանակ, երբ լինեք հասկանալի, երբ ազգային ղեկավարությունը չլինի ծախված գործակալություն, երբ մենք մեր ազգային շահը վեր դասենք ամեն ինչից։

Աշխարհն այդ ժամանակ կուզենա տեսնել մեր խնդիրներն ու կուզենա նաև մասնակից լինել դրանց լուծման գործին։

Այս պայմաններում, երբ մենք «վայելում ենք» մեր պետության քայքայումը թուրքի գործակալների ձեռքով, աշխարհը երբեք չի խոսի մեր քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, սանձազերծած ահաբեկչական պատերազմի մասին։

Պատճառներն ակնհայտ են՝ մենք մեր երկիրը հանձնել ենք թուրքի գործակալներին։

Մենք չենք կարողանում ազատվել թուրքի գործակալներից, որոնք մեր երկրի ամենաբարձր աթոռներին են։ Դրա համար, «միջազգային հանրություն» կոչվածը ժամերով կխոսի ու կդատապարտի ինչ-որ Նավալնու ազատազրկումը, իսկ մեր գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը կթողնեն թուրքի, ու թուրքի գործակալների հայեցողությանը։

Միջազգային մամուլը աշխարհին չի թողնի մոռանալ Նավալնուն, ի տարբերություն մեզ, որ կարծես նորմալ ընդունեցինք, որ ԱԺ նախագահը թուրք գործակալ է։

Հ.Գ. Երևի թուրքիայում ավելի շատ են իրար խառնվել այն մտքից, որ ՀՀ-ում ունեցած բազմաթիվ գործակալներից մեկը բացահայտվել է, քան մենք, որ բարձրաստիճան պաշտոնյան թուրքի ստրուկ է»: