Home Միջազգային Բրազիլիայում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Բրազիլիայում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Բրազիլիայի դաշնային կառավարությունը երկուշաբթի ցերեկը կորոնավիրուսի պատվաստանյութի բոլոր մատչելի դոզաները կբաշխի նահանգներին: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էդուարդո Պասուելոն, հայտնում է Reuters-ը:

Պատվաստումները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 17:00-ին: Նահանգները կառավարությանը խնդրել են արագացնել չինական Sinovac Biotech-ի արտադրած միակ հասանելի CoronaVac պատվաստանյութի գործարկումը: