Home Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանն ընտրությունների հարցը քննարկել է Արամ Սարգսյանի ու Գուրգեն Արսենյանի հետ

Նիկոլ Փաշինյանն ընտրությունների հարցը քննարկել է Արամ Սարգսյանի ու Գուրգեն Արսենյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և  Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: