Մոտ 20 տոկոս անկում կա ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախորդ տարվա տնտեսական անկումը 8.5 տոկոս կլինի իմ կարծիքով», – ասաց Քերոբյանը։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում տնտեսությունը կայունացնելու համար, նախարարը պատասխանեց.
«Ունենք երկար ցուցակ քայլերի»։
Քերոբյանի խոսքով՝ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսվարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար։
«Իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել։ Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է», – ասաց նախարարը։