Home Քաղաքականություն Գագիկ Ջհանգիրյանը չի՞ հիշում, թե՞ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը. 168.am

Գագիկ Ջհանգիրյանը չի՞ հիշում, թե՞ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը. 168.am

Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ բան խառնում է: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում նշել է ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նախօրեին Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե Մատաղիսի գործը դատարանում քննելիս զինդատախազը եղել է Գևորգ Կոստանյանը, և նա այդ գործը տարել է մինչև վերջ:

Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ բան խառնում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նախօրեին Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե

Գեւորգ Կոստանյանը մասնավորապես, նշել է. «Ես նույն կարծիքին չեմ եղել, նույն տեսքով գործը չեմ տարել մինչև վերջ, ինչպես պնդում է Գագիկ Ջհանգիրյանը: Ես վերաորակել եմ արարքը: Զինվորական դատախազ նշանակվել եմ 2013թ.: Մատաղիսի գործի քննությունը սկսվել է 2007 թվականից, և այն պահին, երբ ես դարձել եմ զինվորական դատախազ, այդ գործն արդեն մեկ անգամ դատական ամբողջ համակարգով անցել էր, Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել, և արդեն երկար ժամանակ քննվում էր առաջին ատյանի դատարանում»:

Գևորգ Կոստանյանը շեշտել է, որ ինքը զինդատախազ է դարձել այն ժամանակ, երբ Մատաղիսի գործը վաղուց արդեն դատարանում էր:

Նախկին զինվորական դատախազը նշում է, որ արդեն դատարանում քննվող գործի մեղադրանքը պաշտպանել են գործում առկա ապացույցների շրջանակներում:

«Ավելին, գործում առկա ապացույցների շրջանակում ես մեղադրանքը մեղմացրել և վերաորակել եմ՝ սպանությունից՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու: Մինչ իմ պաշտոնավարելը զինդատախազ 8 տարի եղել է Արմեն Խաչատուրյանը, ով Ջհանգիրյանի պաշտպանած մեղադրանքը նույնությամբ տարել է դատարան: Վճռաբեկ դատարանը գործը բեկանել, ուղարկել է առաջին ատյանի դատարան, այնտեղ շուրջ 2 տարի գործը քննվելուց հետո նոր ես դարձել եմ զինվորական դատախազ և մեղադրանքը վերաորակել եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Ըստ ամենայնի, Գևորգ Կոստանյանը հերքում է Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, քանի որ գործը նույնությամբ տանելու և արարքը վերաորակելու մեջ կա առնվազն պատժաչափերի տարբերություն, էլ չենք խոսում խնդրի բարոյական կողմի մասին: