Home Միջազգային ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի մոտ 233 հազար դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի մոտ 233 հազար դեպք

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է գրեթե 233 հազարով, գրանցվել է մահվան 3.8 հազար դեպք, հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 232 943 նոր դեպք, մահացել է 3848 բուժառու:

Համավարակի սկզբից ի վեր, ըստ Հոփքինսի համալսարանի, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 23 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 384 հազար մարդ:

facebook sharing button
twitter sharing button