Home Միջազգային ԱՀԿ գիտնականների թիմը ժամանել է Ուհան

ԱՀԿ գիտնականների թիմը ժամանել է Ուհան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո գտնվող գիտնականների միջազգային խումբը ժամանել է չինական Ուհան, որտեղ կզբաղվի բնակչության շրջանում նոր կորոնավիրուսի տարածման պատճառների ուսումնասիրմամբ: Ժամանելուն պես փորձագետների համար երկշաբաթյա կարանտին է սահմանվել:

Լրագրողների տեղեկատվությամբ՝ գիտնականների խումբը տերմինալը լքել է պլաստիկ պատերով հատուկ թունելով, որը նախատեսված է միջազգային չվերթներ ընդունելիս «համավարակի կանխման համար», եւ նստել է հատուկ ցանկապատված գոտում գտնվող ավտոբուս: Փորձագետներին ուղեկցել են Չինաստանի անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք հատուկ պաշտպանիչ համազգեստով են եղել, հաղորդում է DW-ն:

Ինչպես նշել են ԱՀԿ-ում, 10 գիտնականներից բաղկացած թիմը գլխավորում է այս կազմակերպության կենդանական ծագման վարակների եւ սննդի անվտանգության հարցերով փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը: