Home Հասարակություն Ալիեւն իրեն այնպես է պահում՝ կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է. Քերի Քավանո

Ալիեւն իրեն այնպես է պահում՝ կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է. Քերի Քավանո

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն իր Twitter-յան էջում առանձնացրել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման դրական եւ բացասական կողմերը:

«Եռակողմ հանդիպման դրական կողմը. Պուտինը վճռական է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով աշխատելու հարցում: Տագնապալի կողմը. Ալիեւը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, դա այդպես չէ, քանի որ առանցքային խնդիրները մնում են չլուծված: Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության եւ բարգավաճման հիմք ստեղծելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում: