Home Քաղաքականություն ՌԴ ԱԳՆ արձագանքը Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է. փաստաբան

ՌԴ ԱԳՆ արձագանքը Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է․

«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44 օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հարուցվելիք քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է։

ՌԴ ԱԳՆ արձագանքը հավաստում է հիշյալ քրեական գործով ապագա մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի կողմից դիտավորյալ կերպով հայանպաստ բանակցությունները տապալելուն, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախաձեռնումն արդարացնելուն ու Արցախի ինքնորոշման իրավունքին մահացու հարված հասցնելուն ուղղված դիտավորյալ գործողությունները»։