Home Միջազգային «Ռուսաստանում նվազում են COVID-19-ի դեպքերը». «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար

«Ռուսաստանում նվազում են COVID-19-ի դեպքերը». «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է Ռուսաստանի 22 մարզերում COVID-19-ի դեպքերի նվազման մասին, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանի 22 մարզերում կորոնավիրուսային վարակի հաճախականությունը նվազում է՝ աճելով միայն երկուսում: Դաշնության մնացած շրջաններում իրավիճակը կայունանում է», – երեքշաբթի օրը ասել է Աննա Պոպովան`հավելելով, որ կառավորությունը շարունակում է պայքարել կորոնավիրուսային համաճարակի տարածման դեմ:

Պոպովան տեղեկացրել է, որ նախորդ տարվա վերջին օրերին և այս տարվա առաջին տասնօրյակում, համաճարակաբանական գործընթացի դինամիկայի համաձայն, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում դեպքերի թվի կայունացում և իջեցում է նկատվում`դեպքերի օրական մակարդակը 100 հազար բնակչի հաշվով 19,9 -ից իջել է 15,6-ի: Նա հավելել է, որ վերջինն օրվա ընթացքում գրանցվել է վարակման 22 934 դեպք: Ըստ Պոպովայի, մարզերում հիվանդացության իրավիճակը տարբեր է. օրական վարակման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով տատանվում են 2-ից մինչև 50-ը:

Պոպովայի հայտնած տեղեկությունների համաձայն, Ռուսատանում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թիվը 2021 թվականի առաջին տասնօրյակում նվազել է 16 տոկոսով, իսկ հիվանդության աճի միջին շաբաթական տեմպի նվազումը հունվարին կազմել է 0.7 տոկոս, մինչդեռ դեկտեմբերին այդ ցուցանիշը տատանվում էր 1.2-ից  0.9 տոկոսի միջև:

Պոպովան հավելել է, որ Ամանորի արձակուրդների ընթացքում, հաշվի առնելով լաբորատորիաների, առողջապահական մարմինների և «Ռոսպոտրեբնադզոր»-ի մարմինների շուրջօրյա աշխատանքը, իրականացվել է ավելի քան 3 միլիոն հետազոտություն, որոնք ապահովել են բավարար գնահատման մակարդակ:

Ըստ Պոպովայի ՝ ավելի քան 900 հազար ռուսաստանցիներ գտնվում են հսկողության տակ՝  կորոնավիրուսով վարակվածների հետ շփումների պատճառով: Նա նաև նշել է, որ այս տարվա հունվարի առաջին 10 օրվա ընթացքում «Ռոսպորեբնադզոր»-ի թեժ գիծը ստացել է 64 հազար զանգ, որոնց մեծ մասը վերաբերում է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը:

«Կարևոր է նշել, որ դրանք արդեն միայն ահազանգեր չեն », – բացատրել է նա:

Անդրադառնալով մահճակալների ֆոնդին`Պոպովան նշել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նոր հիվանդանոցային մահճակալների անհրաժեշտություն չի լինի: