Home Միջազգային Մադրիդում 1945 թվականից հետո ամենացածր ջերմաստիճանն է գրանցվել

Մադրիդում 1945 թվականից հետո ամենացածր ջերմաստիճանն է գրանցվել

Անցած 76 տարիների ընթացքում ամենացածր ջերմաստիճանն է Մադրիդում գրանցվել լույս երեքշաբթի գիշերը, վկայում են AEMET օդերեւութաբանական գործակալության տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցյալ շաբաթվա վերջին Մադրիդում տեղացած ձյունից հետո, որն աննախադեպ էր վերջին տասնամյակների համար ու գերազանցում էր 1971-ի ռեկորդը, քաղաքում սառնամանիք է սկսվել: Գիշերը որոշ շրջաններում ջերմաստիճանը իջել է մինուս 10 աստիճանից ցածր: Այսպես, Համալսարանական ավանի տարածքում` զրոյից 10,3 աստիճան ցածր է եղել, «Բարախաս» օդանավակայանում` մինուս 13:

Նման ցածր ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 1945 թվականի հունվարի 16-ին` մինուս 10,1 աստիճան՝ հենց քաղաքում: Բարախասում, որն այն ժամանակ Մադրիդի մաս չէր կազմում, մինուս 15 աստիճան է եղել: