Home Միջազգային Գիտնականները պարզել են՝ ինչու իտալական կղզու բնակիչներն ընդհանրապես չեն հիվանդացել կորոնավիրուսով

Գիտնականները պարզել են՝ ինչու իտալական կղզու բնակիչներն ընդհանրապես չեն հիվանդացել կորոնավիրուսով

Գիտնականները պարզել են, թե ինչու իտալական Ջիլյո կղզու բնակիչները չեն վարակվում կորոնավիրուսով, թեև այնտեղ բազմիցս զբոսաշրջիկներ են ժամանել:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ջիլյո կղզին գտնվում է Տոսկանայի ափամերձ հատվածում, և այնտեղ դեռևս կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել տեղի բնակչության շրջանում: Վարակման բոլոր դեպքերը միայն զբոսաշրջիկների մոտ են եղել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ զբոսաշրջիկները շփվել են տեղի բնակիչների հետ՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը:

Հետազոտողները երկու պատճառ են նշել: Առաջինը կղզու մաքրամաքուր օդն է. մասնագետների կարծիքով՝ օդն առանցքային դեր է խաղում վիրուսի տարածումը կանխելու գործում:

Երկրորդ պատճառը կղզու բոլոր բնակիչների մոտ համաճարակաբանական հարուցիչի նկատմամբ խաչաձև իմունիտետի առկայությունն է: Փորձագետներն ընդգծում են, որ խաչաձև ռեակտիվ իմունիտետը կարևոր դեր է խաղում վիրուսների դեմ պայքարում: