Home Տնտեսություն 2020 թվականին ոսկին թանկացել է ավելի քան 20 տոկոսով

2020 թվականին ոսկին թանկացել է ավելի քան 20 տոկոսով

Անցնող տարվա վերջին օրը ոսկու գինը բարձրացել է: Ընդ որում՝ անցնող տարում թանկարժեք մետաղի արժեքն ընդհանուր առմամբ բարձրացել է ավելի քան 20 տոկոսով՝ գրանցելով ռեկորդային աճ վերջին տասնամյակում, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0.02 տոկոսով կամ 0.45 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1893,75 դոլարի: Մարտին արծաթի ֆյուչերսը թանկացել է 0.14 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 26,605 դոլարի:

Ոսկին չափավոր թանկանում է՝ սկսած այս շաբաթից: Ընդ որում՝ տարվա ցուցանիշների արդյունքում թանկարժեք մետաղի գինը բարձրացել է 21.7 տոկոսով: Այդ աճը ռեկորդային է՝ սկսած 2011 թվականից:

Հունվարին թանկարժեք մետաղի գինը գտնվում է մեկ ունցիայի դիմաց 1600 դոլարի նշի վրա: Մարտից հուլիս այդ ցուցանիշները կտրուկ աճել են կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ, եւ օգոստոսի սկզբում հասել 2069,4 դոլարի՝ գերազանցելով պատմական ռեկորդը:

Ընդ որում՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ու Անգլիայի բանկը մարտին երկու անգամ անսպասելիորեն նվազեցրել է առանցքային դրույքաչափը: Դա նպաստել է դոլարի փոխարժեքի նվազեցմանը, ինչի արդյունքում թանարժեք մետաղն էլ ավելի էր թանկացել: