Home Կարևոր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քարոզչական սադրանք է. հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի...

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քարոզչական սադրանք է. հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության բանակից վերահաստատում են, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

«Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», – ասված է ՊԲ հաղորդագրությունում: