Home Միջազգային Samsung-ը 5G աջակցությամբ բյուջետային սմարթֆոն կներկայացնի

Samsung-ը 5G աջակցությամբ բյուջետային սմարթֆոն կներկայացնի

Samsung-ը 5G աջակցությամբ Galaxy A32 բյուջետային սմարթֆոն կներկայացնի: Հեռախոսի դիզայնի ռենդերները հրապարակել է  Slashleaks-ը:

Սմարթֆոնի էկրանը կարող է ստանալ կաթիլաձեւ կտրվածք առջեւի տեսախցիկի վրա: Հիմքում կլինի երեք սենսոր, որոնց բնութագրերը չեն բացահայտվում:

Հայտնի է, որ գլխավոր հաղորդիչը կլինի 48 մեգապիքսելային:

Galaxy A32-ը կստանա Exynos եւ միաբյուրեղյա չիպ Qualcomm-ից:

Առաջիկա ամիսներին կներկայացվի բարձր հզորությամբ մարտկոցով բյուջետային սմարթֆոն: