Home Հասարակություն Ստեփանակերտի առաջին դպրոցը վերսկսել է իր աշխատանքը

Ստեփանակերտի առաջին դպրոցը վերսկսել է իր աշխատանքը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի առաջին միջնակարգ դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր Ղարաբաղում հակամարտության սրման պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:
Սեպտեմբերի վերջին ԼՂ իշխանությունները որոշել էին դադարեցնել տարածաշրջանում ուսումնական գործընթացը ռազմական գործողությունների պատճառով: Դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:
«Ստեփանակերտի առաջին դպրոցն այսօր ուսումնական գործընթաց է սկսում: Մյուսները հետագայում կբացվեն», – լրագրողներին ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը:
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներ: Զինվորականներն ուսումնական հաստատությանը հեռուստացույց են նվիրել: