Home Միջազգային Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է կիբերտարածքում հանցագործությունների դեմ պայքարի, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության խնդիրները, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նաև զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին», – ասել է Պեսկովը:
«Այս համատեքստում նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային կապերի մասին», – ավելացրել է նա: