Home Հասարակություն Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի տեղակալը՝ Սոթքում իրավիճակի մասին

Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի տեղակալը՝ Սոթքում իրավիճակի մասին

Հակառակորդի զորքը չի մտել Սոթքի հանքի ադմինիստրատիվ կառույցներ, նմանատիպ իրավիճակ չի տիրել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով Սոթքում տիրող իրավիճակին և տարածված այն լուրերին, թե հակառակորդի զորքը մտել է ադմինիստրատիվ կառույցներ ու մեկ ժամ ժամանակ տվել աշխատակիցներին այն լքելու համար:

«Քարվաճառ մտնելուց հետո ադրբեջանական զորքը՝ հանդիպելով արգելափակոցների, խնդիր է բարձրացրել, որ դա իրենց տարածքն է՝ պահանջելով պահպանություն իրականացնող ուժերին դուրս գալ: Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է՝ դա ինչ պատկանելություն ունի: Ռուսական կողմին ևս ներկայացվել ենք այդ պահանջները: Ռուսական ու ադրբեջանական կողմերը երկար բանակցել են, որից հետո ինչ համաձայնություն է ձեռք բերվել և հետագայում ինչպիսի զարգացում կլինի՝ չեմ կարող ասել, պահպանության գոտուց համապատասխան անձնակամզը դուրս է եկել», – ասաց նա՝ ընդգծելով, որ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր: