Home Հասարակություն Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի...

Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի տեղակալ

Ոսկու հանքի վրա մենք դիրք ունենք, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Նա նկատեց, որ աշխատողներից ոչ ոք այսօր սահման չի անցել:

Ի պատասխան հարցին՝ հակառակորդն այսօր մտե՞լ է Սոթքի հանքավայրի տարածք, նա ասաց.

«Այո, մտել են: Երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, ընդ որում՝ մեկն անմիջապես հանքի եզրագծին»:

Նա նշեց, որ մեր տարածքով չեն մտել:

Խաչատրյանը հստակեցրեց նաև. «Այն, ինչ վերաբերում է հայկական սահմանին և հայկական տարածքից արևմուտք գտնվող տեղամասին՝ չեն մտել»:

ԳՇ պետի առաջին տեղակալը հավատացրեց, որ ըստ սահմանի վարչական բաժանման գծի՝ մեր ԶՈւ հսկողության տակ գտնվող տարածքի մասով անհանգստանալու խնդիր չկա՝ անվտանգությունն ապահովված է:

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button