Home Հասարակություն Արգենտինայի իշխանությունները որոշել են երկարաձգել Մարադոնայի հոգեհանգստի արարողությունը

Արգենտինայի իշխանությունները որոշել են երկարաձգել Մարադոնայի հոգեհանգստի արարողությունը

Արգենտինայի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել ֆուտբոլի 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողությունը:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նման որոշում է կայացվել լեգենդար ֆուտբոլիստին վերջին հրաժեշտ տալ ցանկացող քաղաքացիների մեծ բազմության պատճառով, որոնք ժամանում են Բուենոս Այրեսի նախագահական պալատ:

Նշվում է, որ բախումներ են տեղի ունեցել Մարադոնայի երկրպագուների և իրավապահ մարմինների միջև դեպի նախագահական պալատի դիմացի հրապարակ տանող փողոցների խաչմերուկում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոգեհանգիստը տևելու է մինչև 16:00-ն տեղի ժամանակով (23:00 երևանյան): Որոշվել է այն երկարաձգել ևս երեք ժամով:

Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում: Նրա մոտ սուր սրտային անբավարարություն է եղել: