Home Հասարակություն Քիչ առաջ ինձ զանգեցին Սոթքի հանքի աշխատակիցները և ասեցին, որ սարսափի մեջ...

Քիչ առաջ ինձ զանգեցին Սոթքի հանքի աշխատակիցները և ասեցին, որ սարսափի մեջ փորձում են մարդկանց տեղափոխել. Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից ցուցադրեց համապատասխան տեսանյութը, որը փաստում է, որ ադրբեջանցիները մտել են Սոթքի ոսկու հանք:

«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական հայտարարությունից հետո այսօր 80 ազերի զինծառայողներ կոտրել են կողպեքը: Քիչ առաջ ինձ զանգեցին Սոթքի հանքի աշխատակիցները և ասեցին, որ սարսափի մեջ փորձում են մարդկանց տեղափոխել: Մենք այսօր չունենք իշխանություն, Հայաստանում բացարձակ անիշխանություն է:

Այս ամենից հետո վարչապետի խոսնակը գրում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և իրենք սպասում են Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չեն կարողանում կապ հաստատել: Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք սպասում մարզպետի պարզաբանմանը», – հարց ուղղեց Զոհրաբյանը: