Home Հասարակություն ՀՀ-ում իշխանություն չկա. թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք. Իշխան Սաղաթելյանը

ՀՀ-ում իշխանություն չկա. թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք. Իշխան Սաղաթելյանը

ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի:  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա գրել է. «Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի:

– Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:

– Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

– Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված:

Հենց սրա համար ենք ասում, որ թուրքի առջև ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել և պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները:

Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը»։