Home Քաղաքականություն ՀՀ իշխանությունները չե՞ն վստահում Պուտինին եւ Ռուսաստանին. Պատգամավորն անհարմար հարց ուղղեց «Իմ...

ՀՀ իշխանությունները չե՞ն վստահում Պուտինին եւ Ռուսաստանին. Պատգամավորն անհարմար հարց ուղղեց «Իմ քայլը» իշխող դաշինքին

Հայաստանում իշխանությունները, ընդդիմությունն ու անհատները ողջունեցին ռուսական զորախմբի ներկայությունը տարածաշրջանում, հատկապես` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: Այս կապակցությամբ հարց է առաջանում` ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ չեղարկել ռազմական դրության ռեժիմը, որը գործում էր երկրում այս տարվա սեպտեմբերի վերջից: Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրության չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա, մասնավորապես, հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վախենում են, որ ռազմական ներկայության միջոցով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության ստանձնած պարտավորություններն ինչ-որ կերպ կարող են չիրագործվել վերջինիս կողմից:
«Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը չի՞ վստահում իր դաշնակից Ռուսաստանին` ի դեմս նրա նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պաշտոնյաների: Եթե նման մտավախություններ չկան, ապա ինչու՞  երկրի իշխանությունները չեն հրաժարվում ռազմական դրության ռեժիմից»,- հայտարարեց պատգամավորը: