Home Հասարակություն Հայաստանում անիշխանություն է. օրը մի գյուղի ժողովուրդ զարթնում ու իմանում ա, որ...

Հայաստանում անիշխանություն է. օրը մի գյուղի ժողովուրդ զարթնում ու իմանում ա, որ իրենց գյուղն էլ են հանձնելու. Հակոբյան

Հայաստանում անիշխանություն է: Ադրբեջանցիները մտել են Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ Սոթքի ոսկու հանքի տարածք․ Նիկոլի խոսնակը հերքում է, ՊՆ-ն հերքում է, հետո հաստատում, թե՝ վայ, մոռացել էինք, դրա կեսն էլ ա ադրբեջանցիներինը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  Yerevantoday–ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Նա գրել է. «Օրը մի գյուղի ժողովուրդ զարթնում ու իմանում ա, որ իրենց գյուղն էլ են հանձնելու, որի մասին խոսք չկար մինչ այս։ Սա ի՞նչ ա, եթե ոչ անտերություն։ Հայաստանում իշխանություն չկա, կան կոլեկտիվ չթաղած մեռելներ կառավարությունում։

Ասել եմ, և էլի եմ ասում, էս երկրին տեր ա պետք, տեր, ո՛չ խորհրդարան, ո՛չ վարչապետ, այլ տեր, ով կարող է տեր կանգնի մեզ, մեր հայրենիքին»: