Մեզնից ոչ մեկի երեխային դեռ չեն գտել, անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունները փոխանցել ենք համապատասխան մարմիններին, սակայն դարձյալ արդյունք չկա, ասաց կառավարության դիմաց հավածքված անհետ զինծառայողների հարազատներից մեկը:
«Ուղիղ 5 օր է՝ ասում եմ՝ իմ երեխայի հեռախոսը թուրք է վերցրել, ասել է՝ «էլ քո երեխեն չի, իմ երեխեն ա»: Ոչ մեկ հարցին լուծում չի տալիս: Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ ասեք: Էդ դիրքում մի ամսվա գնացած երեխեք են եղել՝ 6 հոգի, մի հոգի «աֆիցեռ» չի եղել հետները», – ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:
Ծնողներն անհանգստացած տեսանյութեր են ցույց տալիս, որտեղ հակառակորդն անմարդկային վերաբերմունք է դրսևորում հայ գերիների նկատմամբ:
«Էս կադրերը նայենք ու ասենք՝ կարելի ա համբերել, հա՞», – ասաց նա:
Քիչ առաջ ակցիայի մասնակից հարազատներից մեկը հայտնեց, որ 10 հոգանոց խմբով գնում են վարչապետի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: