Home Միջազգային Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. Էրդողան

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք մեծ ներդրում ենք ունեցել Ղարաբաղում 30 տարի տևած անարդարությունը վերացնելու գործում», – Էրդողանի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
«Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորներ», – ասել է Էրդողանը: