Home Տնտեսություն Ոսկու գինը փոքր-ինչ նվազում է կորոնավիրուսի հետ կապված անորոշության ֆոնին

Ոսկու գինը փոքր-ինչ նվազում է կորոնավիրուսի հետ կապված անորոշության ֆոնին

Երկուշաբթի առավոտյան ոսկին փոքր-ինչ էժանացել է, ներդրողները համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարները գնահատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ նորությունների ֆոնին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է 0,03 տոկոսով կամ 0,55 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1871,85 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,19 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 24,32 դոլարի։

Ոսկու գինը երկուշաբթի աննշան նվազում է կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ նորությունների ֆոնին առաջացած լավատեսության հետեւանքով։ Այսպես՝ անցած շաբաթ Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտնել էր իր թեկնածուի 94,5 տոկոսով արդյունավետության մասին։ Նոյեմբերին ավելի վաղ Pfizer ընկերությունը հայտնել էր BioNTech-ի հետ համատեղ մշակման 90 տոկոս դեպքերի արդյունավետության մասին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 95 տոկոս։

Ընդ որում՝ կորոնավիրուսով հիվանդացության շարունակվող աճը զսպում է թանկարժեք մետաղների գնանկումը։ Մի շարք երկրներ գրանցում են ռեկորդային աճ, իրավիճակը շարունակում է առանձնապես ծանր մնալ ԱՄՆ-ում։ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում առնվազն մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 1 միլիոնով եւ անցել 12 միլիոնից, իսկ օրական աճը շարունակում է մնալ 100 հազար դեպք նիշից բարձր։

Դրանից բացի, ոսկուն աննշան աջակցություն է ցույց տալիս դոլարի փոխարժեքի նվազումը։ Դոլարի թանկացման դեպքում մետաղն ավելի է թանկանում օտարերկրյա արժույթ ունեցողների համար։