Home Քաղաքականություն Նարեկ Մալյանն ու Բաբկեն Հարությունյանն ազատ են արձակվել

Նարեկ Մալյանն ու Բաբկեն Հարությունյանն ազատ են արձակվել

Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ազատ է արձակվել նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել  է.

«Քիչ առաջ ազատ արձակվեցի Ձերբակալվածների պահելու վայրից, շնորհակալությունս եմ հայտնում փաստաբանիս` Գայանե Պապոյանին` ցուցաբերած օպերատիվության և պրոֆեսիոնալիզմի համար, կուսակցական ընկերներիս և ինձ համար անհանգստացած անձանցից:

Ինձ ձերբակալելու քաղաքական դրդապատճառներին, առաջիկայում անշուշտ կանդրադառնամ»:

Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։

Դատարանն ազատ արձակեց նաեւ ՎԵՏՕ» շարժման անդամ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին: