Home Քաղաքականություն Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք․ Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս Ղազարյանին

Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք․ Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս Ղազարյանին

Դուք երկու տարի շարունակ այս տաղավարում նախկին ու նոր եք արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նախկին իշխանություններն ի վիճակի են փոխել պառակտված հասարակության մթնոլորտը։

«Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք, ե՞ս եմ նախկին, թե՞ Վաղարշակ Հարությունյանը, ե՞ս, թե՞ Անդրանիկ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանն ու դուք եք նախկին, որ նախկին ու նոր անելով պառակտեցիք այս հասարակությանը, բերիq, հասցրիq այս օրին։ Նախկինները Շուշի, Հադրութ չեն տվել, տվել է Նիկոլ Փաշինյանը։ Գոնե հիմա, երբ Շուշիում եւ Հադրութում բարձրանում է ադրբեջանական դրոշը, ամաչեք ու հին ու նոր մի արեք»,- ասել է նա։

Դրանից հետո Պետրոս Ղազարյանը տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն՝ որպես լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն (այժմ արդեն նախկին) եւ մինչեւ այս պահը զբաղվում է գործող իշխանությունների ակտիվ քարոզչությամբ՝ քննադատելով նախկիններին՝ այդ թվում իր նախկին գործընկերներ ԲՀԿ-ականներին։