Home Միջազգային ԱՄՆ-ում կորոնավիրուսով մեկօրյա վարակման ռեկորային աճ է գրանցվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսով մեկօրյա վարակման ռեկորային աճ է գրանցվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ռեկորդային բարձր ցուցանիշի է հասել՝ 195 542 դեպք: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հետևում է Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներից, որը հաշվարկներ է անում միջազգային կազմակերպությունների, դաշնային և տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա:

Աղբյուրի տվյալներով՝ նոյեմբերի 20-ին արձանագրված վարակման ցուցանիշն ամենաբարձրն է եղել մարտից սկսված համավարակից ողջ ընթացքում: Վերջին մեկ օրում արձանագրված մահվան ելքով դեպքերի թիվը կազմել է 1878:

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության 1964 դեպք է գրանցվել, որն ամենամեծ տվյալն էր համավարակի ողջ ընթացքում:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցել է 12 մլն-ը, մահացածների թիվը՝ 260 հազարը: