Home Հիմնական Հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն, թշնամին նաև հարավ-արևելյան ուղղությամբ է հարձակում կատարել,...

Հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն, թշնամին նաև հարավ-արևելյան ուղղությամբ է հարձակում կատարել, սակայն նրանց չի հաջողվել ճեղքել բնագիծը. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջ գնալ: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները»,-ասաց նա և նշեց՝ ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատի կոնկրետ տվյալ բնագիծը,  չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: