Home Միջազգային «Թուրքիան զբոսաշրջային գործակալություն է դարձել ջիհադականների համար»․ Հունաստանի ԱԳ նախարարը՝ Լավրովին

«Թուրքիան զբոսաշրջային գործակալություն է դարձել ջիհադականների համար»․ Հունաստանի ԱԳ նախարարը՝ Լավրովին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այսօր Աթենքում Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան զբոսաշրջային գործակալություն է դարձել ջիհադականների համար, գրում է greekcitytimes.com կայքը։

«Ցավոք տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր է Թուրքիայի ապակայունացնող գործոնը։ Մտահոգությունս եմ հայտնել ջիհադականների համար զբոսաշրջային գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ»,- նշել է Հունաստանի արտգործնախարարը, որը բարձրացրել է նաև թուրքական ռազմական տեխնիկայի մասին հարցը:

Լավրովն, իր հերթին, անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածներում լարված մթնոլորտին՝ նշելով, որ հույս ունի, որ այդ հարցը միջազգային օրենքի շրջանակներում հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով լուծել։