Home Տնտեսություն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 493.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.77 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 582.42 դրամ (նվազել է 2.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.48  դրամ (նվազել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.45 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 392.64 դրամ, ոսկի՝ 30,145.33 դրամ, պլատին՝ 13,796.49 դրամ: