Home Միջազգային Մոսկվայի իշխանությունները հայտարարել են դպրոցական երկշաբաթյա արձակուրդի մասին

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են դպրոցական երկշաբաթյա արձակուրդի մասին

Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ավելացրել է աշնանային դպրոցական արձակուրդը:

«Սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2020 թ. հկտեմբերի 18-ը արձակուրդներ ներառական  կրթական կազմակերպությունների համար, որոնք ապահովում են տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր կրթություն, լրացուցիչ կրթություն, մարզական պատրաստվածություն, որի հիմնադրի գործառույթներն ու լիազորություններն իրականացնում են Մոսկվայի քաղաքի գործադիր իշխանությունները (նախկին ժամանակացույցի համաձայն՝ արձակուրդները պետք է տևեին հոկտեմբերի 7-ից 11-ը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սոբյանինն ընդգծել է, որ այս ընթացքում հեռավար ուսուցում չի լինի:

«Այնուամենայնիվ, դպրոցականները կկարողանան կրկնել իրենց անցածը և ցանկության դեպքում նոր նյութեր ուսումնասիրել Մոսկվայի էլեկտրոնային դպրոցի միջոցով», – հավելել է նա:

Մանկապարտեզները կշարունակեն աշխատել: