Home Միջազգային Ղարաբաղի հայերի մոտիվացիան թույլ չի տալիս ավելի լավ զինված Ադրբեջանին առաջ շարժվել....

Ղարաբաղի հայերի մոտիվացիան թույլ չի տալիս ավելի լավ զինված Ադրբեջանին առաջ շարժվել. ռազմական փորձագետ

Ադրբեջանական բանակի սպառազինությունը գերազանցում է Լեռնային Ղարաբաղինն ու Հայաստանինը միասին վերցրած, բայց նրա ջանքերը հայերն արգելափակում են իրենց ավելի բարձր մոտիվացիայի շնորհիվ, РИА Новости-ին ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

«Նույնիսկ եթե միավորենք բանակի ջանքերը, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, նրանք միևնույնն է քանակական առումով զիջում են Ադրբեջանի բանակին, բայց հիմնական տարբերությունն այստեղ քանակի մեջ չէ: Հարցն այն է, թե ինչպիսի՞ն է մոտիվացիան… Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն այլևս փախչելու տեղ չունեն, սա իրենց հողն է, նրանք տարիներ շարունակ այնտեղ են ապրում: Նրանք կպաշտպանեն իրենց սեփական տունը », – ասել է Լեոնկովը:

Կիրակի առավոտյան սկսված բախումները փորձագետն անվանել է «նենգություն» Ադրբեջանի կողմից: Նա կարծում է, որ Բաքուն նախապես պատրաստվում էր գրոհի, և անակնկալ հարձակումը պետք է իրեն առավելություն հաղորդեր:

Ադրբեջանական զորքերն, ըստ փորձագետի, ենթադրում էին 50-100 կիլոմետր առաջխաղացում, բայց դա տեղի չունեցավ: