Home Միջազգային Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել․ կազմվել է վարչական իրավախախտման...

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել․ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։

Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։

Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։