Home Հասարակություն Ձերբակալված օպերլիազորները պնդում են` ոչ մեկի չեն խոշտանգել. փաստաբանը կբողոքարկի ձերբակալումը

Ձերբակալված օպերլիազորները պնդում են` ոչ մեկի չեն խոշտանգել. փաստաբանը կբողոքարկի ձերբակալումը

Նոր Նորքի ոստիկանության օպերլիազորները անօրինական կերպով են երեկ ձերբակալվել  ՀՔԾ-ի կողմից իրենք չեն ընդունում իրենց առնչությունը միջադեպին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ձերբակալված 3 օպերլիազորների փաստաբան Հրանտ Անանյանը:

«Ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել ենք, սակայն քննիչները համապատասխան նյութեր չեն ներկայացնում դատարան եւ փորձում են արհեստական կերպով հետաձգել նիստը, որպեսզի անօրինական մեղադրանք առաջադրեն եւ խափանման միջոց կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարանա: Տվյալ պարագայում ձերբակալման իրավաչափությունն ու կալանքի միջնորդությունը քննվում է միասին:Տվյալ  պարագայում փաստացի ոստիկանները կզրկվեն ազատության մեջ հայտնվելուց, իսկ այս պահին քանի դեռ ունեն կասկածյալի կարգավիճակ, երբ դատարանն արձանագրի, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել, նրանք ազատ կարձակվեն»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով` ձերբակալված 3 օպերլիազորները պնդում են, որ իրենք ոչ մեկին չեն խոշտանգել, նրանց դեռ մեղադրանք առաջադրված չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է` խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով: