Home Հասարակություն ԱՄՆ դեսպանությունները ՀՀ եւ Ադրբեջանում հորդորում են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահմանն այցելելուց

ԱՄՆ դեսպանությունները ՀՀ եւ Ադրբեջանում հորդորում են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահմանն այցելելուց

ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգոն եւ զգույշ լինել` հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճի եւ վերջերս տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի մոտակայք, այդ թվում` Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք ընկած տարածք եւ մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման: Դիվանագիտական առաքելությունը կոչ է անում նաեւ չուղեւորվել Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետեւել տեղական նորությունների լուսաբանմանը: Դեսպանությունը կշարունակի վերահսկել իրավիճակն անվտանգության ոլորտում եւ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի:

Բաքվում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին հանձնարարել է խուսափել Թովուզի եւ Ղազախի շրջաններ այցելելուց: Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել հանրային ցույցերից եւ զգուշություն ցուցաբերել հասարակական վայրերում: