Home Միջազգային Սվետլանա Տիխանովսկայան ընդունել է Եվրախորհրդարան այցելելու հրավերը

Սվետլանա Տիխանովսկայան ընդունել է Եվրախորհրդարան այցելելու հրավերը

Եվրախորհրդարանի նախագահ Դեւիդ Սասոլին հայտարարել է, որ ընդդիմությունից նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընդունել է Եվրախորհրդարան այցելելու իր հրավերը:

«Այսօր ես Սվետլանա Տիխանովսկայայի հետ խոսեցի Բելառուսում խորը անհանգստություն առաջացնող իրավիճակի մասին: Նա ընդունեց Եվրախորհրդարան այցելելու մեր հրավերը:

Խորհրդարանն աջակցում է Բելաուսիի ժողովրդին՝ հանուն ժողովրդավարության, իրենց երկրի ապագայի ազատ ընտրության պայքարում»,- գրել է Սասոլին Twitter-ի իր միկրոբլոգում: