Home Քաղաքականություն Գեւորգ Պետրոսյանն ընդհանրապես որեւէ բարեկրթության սահման ու նորմ չի պահպանում. Լիլիթ Մակունց

Գեւորգ Պետրոսյանն ընդհանրապես որեւէ բարեկրթության սահման ու նորմ չի պահպանում. Լիլիթ Մակունց

Ամիսներ շարունակ հետեւողական սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածողները, բարեկրթության մասին գնահատականներ տալիս, առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության կոնկրետ պատգամավորին՝ Գեւորգ Պետրոսյանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ դիմելով ԲՀԿ-ին:

«Նա ընդհանրապես որեւէ բարեկրթության սահման ու նորմ չի պահպանում՝ տարածելով սուտ ու կեղծ տեղեկատվություն»,-հավելեց նա:

Նշենք, որ դրանից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը որակում են ոչ կոռեկտ ու բարեկրթության սահմաններն անցնող: